Լեգենդար դերեսանուհի Սոֆի Լորենը պատրաստվում է վերադառնալ մեծ էկրան: Իտալացի դերասանուհին համաձայնվել է նկարահանվել իր որդու' Էդուարդո Պոնտիի La Voce Umana «Մարդկային ձայն» ֆիլմում' Ժան Կոկտոյի պիես-մենախոսության հիման վրա:
Նկարահանումները սկսվելու են հուլիսին և կտևեն մինչև օգոստոսի կեսը: Ինչպես տեղեկացնում է The Hollywood Reporter-ը: Հիմնական նկարահումները տեղի կունենան Հռոմում և Նեապոլում:
Ըստ պիեսի բովանդակության' կինը երկար հեռախոսազրույց է ունենում իր սիրելիի հետ: Եթե 40-ամյա ռեժիսորը հավատարիմ մնա բնօրինակին, ապա իր 78-ամյա մոր դերն այս ֆիլմում կլինի ոչ միայն գլխավորը, այլ նաև միակը:
Էդուարդո Պոնտին հայտնի պրոդյուսեր Կառլո Պոնտիի որդին է: Առաջին անգամ նա իր մորը նկարահանեց «Միայն մեր միջև» դրամայում, որը էկրան դուրս եկավ 2002 թ-ին: 2009 թ-ին Սոֆի Լորենը նկարահանվեց «Ինը» մյուզիքլում, սակայն նրա դերն այնտեղ երկրորդական էր: Վերջին գլխավոր դերը Լորենը խաղացել է 2004թ-ին' «Լցոնված բիբարներն անցնում են գործի» կատակերգությունում:
Սոֆի Լորենի նորամուտը կինոյում սկսվել է 1950թ-ին: Նա նկարահանվել է տասնյակ կինոներում, ստացել բազմաթիվ մրցանակներ և Օսկար:
Անահիտ Փիրումովա