Ձեռքերը հաճախ հուշում են մեր հիվանդություների մասին:
Ուշադիր զննեք Ձեր ձեռքերի ձևը' մատների երկարությունը, ձեռքի գույնը: Անկախ նրանից, թե ինչպես եք ապրում, ով եք մասնագիտությամբ, Ձեր մատների ձևը կախված է Ձեր գենետիկայից: Գենետիկորեն երկար և բարակ մատներ ունենալը «կապույտ արյան» նշան է: Իսկ, օրիանակ, լայն ափերը և կարճ ու հաստ մատները մատնում են աշխատավորի ձեռքերը:
Հասարակ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացրել մաքուր օդին, սնվել են թարմ մթերքներով և տքնաջան աշխատել են : Դրա համար էլ այժմ լայն ափեր ունեցողները ամենադիմացկուն, հիվանդություններով ուշ վարակվող մարդիկ են: Սակայն հենց նրանց մոտ է բարձր ճնշում լինում կամ սիրտ-անոթային համակարգի խանգարում:
Կարճ մատներով և լայն ափերով մարդիկ հաճախ խնդիր են ունենում նյութափոխանակության հետ, ինչի հետևանքով էլ ավելորդ քաշ են ձեռք բերում:
Իսկ բամբակի մեջ մեծացած օիորդները, որոնց անելիքը կատագերգություններ կարդալն էր եւ երկրպագուների հավաքածու պահելը, հիմնականում սնվել են շատ քիչ քանակությամբ, որպեսզի նեղ կորսետն ավելի ձիգ կապեն: Այսօր երկար մատներով և նեղ ափերով մարդիկ խնդիրներ ունեն նյարդերի հետ, նրանց սովորաբար բնորոշ է շատ նուրբ հոգեկան վիճակ: Նրանք գերզգայուն են, էմոցիոնալ և որպես հետևանք ունենում են հիստերիաներ և դեպրեսիաներ: Նրանց մոտ լավ է գործում նյութափոխանակությունը. սովորաբար թեթևքաշային են: Այս մարդիկ նաև կախվածություն ունեն եղանակից, շատ ծանր են տանում յուրաքանչյուր փոփոխություն:
Սպիտակ և «սառցե» մատները ցածր ճնշման ազդակներ են: Բժիշկները խորհուրդ են տալիս թողնել վատ սովորությունները, մասնավորապես' ծխելը:
Եթե սառչում են որոշ մատներ, ապա հետևեք դրանց առանձին նշանակություններին: Օրինակ, բթամատի դեպքում դա խոսում է սրտի աշխատանքի խանգարման մասին: Սառը ձեռքերը խոսում են վիտամինային և թթվածնի պակասի մասին: Այն կարելի է վերացնել վիտամինային կոմպլեքսներով կամ մսային, ձկնային և սնկային դիետաների միջոցով:
Առողջ մարդկանց մոտ ձեռքերը չոր են և միջին ջերմաստիճանի: Ափերը կարող են խոնավանալ ոչ միայն անհանգստությունից: Եթե Ձեր ձեռքերը հաճախ են խոնավանում, անպայման այցելեք բժշկի: Դա լուրջ ախտանիշ է:
Եթե Ձեր ձեռքերը չափից դուրս տաք են, ուրեմն ժամանակն է' կարգավորեք լյարդի աշխատանքը: Խմեք թուրինջի հյութ կամ կանաչ թեյ, կերեք ձիթապտղի ձեթով պատրաստված աղցաններ, խնձոր և ընկույզ: