Յակուտիայի Ներյունգրի քաղաքի ծննդատներից մեկի տարածք է ներխուժել անպասելի «հյուր»։ Արջը շրջել է տարածքում, պտտվել աղբանոցի մոտ, ոչ ոքի վնաս չի պատճառել, սակայն այն փաստը, որ գազանը հանգիստ զբոսնել է քաղաքի տարածքում, այն էլ՝ բուժհաստատության, արդեն տագնապալի է, հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով Ykt.Ru-ին։
Ինչպես փոխանցում է Взгляд-ը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել, երբ այդ մասին տեսանյութ է հայտնվել համացանցում։ Իսկ անսպասելի «հյուրին» նկարահանել է գինեկոլոգներից մեկը։
ՌԴ ԱԻՆ-ի դիսպետչերական միացյալ ծառայությունից հայտնել են, որ հիվանդանոցը գտնվում է անտառային գոտում, և մոտ տարածքի պատճառով արջերը մոտենում են բնակավայրերին։