Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սելյե համայնքում տեղի բնակիչների նախաձեռնությամբ բացվել է ֆրանսիացի հանրահայտ դերասան Լուի դե Ֆյունեսի թանգարանը. գրում է Radio France Internationale-ը:
Այս գյուղում ապրում էր հանրահայտ կատակերգուն, մշակում էր իր այգին և զբաղվում ձկնորսությամբ:
Դերասանի մահից 30 տարի անց նրա երկրպագուները կկարողանան զբոսնել նրա սիրելի վայրերով: Այդ ճանապարհն անվանել են «Լուիի հետքերով»:
Յուրաքանչյուր 2 ամիսը մեկ այստեղ կցուցադրվեն Ֆյունեսի մասնակցությամբ նկարահանված ֆիլմերը: