Ով ես դու' լավատես, ստեղծագործ անձնավորություն, անկախ և խելացի, թե պարզ և ոչ պահանջկոտ: Լրացրու թեստը և կճանաչես քեզ այնպիսին, ինչպիսին իրականում ես:

1.Պայուսակներից ո՞րն է ամենասիրելիդ
ա. ուսապարկ
բ. ձեռքի ''բացառիկ'' աշխատանքը
գ. գործնական պայուսակը
դ. շոփինգի համար նախատեսված պայուսակը:

2.Ինչպիսի՞ կոշիկներ ես նախընտրում երեկույթի գնալիս.
ա. սպորտային
բ.ամենօրյա
գ.գլամուրային բոկոտիկներ
դ. դասական

3.ի՞նչ ժամացույց ես կապում.
ա.փոքրիկ համակարգիչ հիշեցնող
բ. ''երջանիկ''' առանց սլաքների
գ. թանկարժեք քարերով և զարդերով
դ. պարզ, առանց ''քարակույտերի''

4. ի՞նչ ուտել.
ա. համբուրգեր
բ. տորթ, կարկանդակ
գ. մրգեր
դ. չորաբլիթ:

5. ի՞նչ տեսք ունի սիրածդ բաժակը
ա. ինպտես սուրճի հայտնի գովազդում
բ. ''ֆոլկ''-ի ոճի նկարով
գ. նրբագեղ և կանացի
դ. պարզապես բաժակ

6.ի՞նչ կա պայուսակումդ.
ա. վեպ սիրո մասին
բ. սիրելի խաղալիք
գ. նվագարկիչ
դ. թելած ասեղ

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է ''Ա'' ՏԱՐԲԵՐԱԿԸ
Միջոցառումների սիրահար ես, հումորի զգացումով, թաց տեղը պառկողը չես: Երբեք չես նեղվի Բակունց չկարդալու համար, սակայն երբեք բաց չես
թողնի նորաձև համարվող որևէ ֆիլմի պրիմիերան: Սիրում ես հաճույքով նվեր ստանալ ոչ թե վարդեր, այլ երիցուկներ: Հեշտությամբ ներում ես
մանր-մունր սխալները, բայց ոչ խոշորները: Ակտիվ ես, նախաձեռնող, սիրում կյանքը ընդհանրապես:

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է ''Բ'' ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ռոմանտիկ ''թագուհի'' ես. կարող ես սիրահարվել անգամ դերասանի:
Փոփոխական ես ճաշակի, զգացմունքների և ցանկությունների հարցում: Մշտապես փնտրում ես ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, բայց հազվադեպ ես գտնում: Վատ ես գլուխ հանում մարդկանցից և տառապում ես մանկամտությունից: Վստահելի ես, լացկան, հակված ես ուրիշների սխալներն ուռճացնելուն և սեփականները չնկատելուն: Երբեմն չափից ավելի բարի ես և ընդհանրապես, ստեղծագործ անձնավորություն ես:

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է ''Գ'' ՏԱՐԲԵՐԱԿԸ
Անկախ ես և խելացի: Սովոր ես ամեն ինչին հասնել ինքնուրույն: Սիրում ես միշտ ինչ-որ բան սովորել, հեշտությամբ հաղթահարում ես դժվարությունները, համարժեք ես արձագանքում ամեն հարցի: Վարում ես առողջ ապրելակերպ , սիրում ես տպավորություն գործել շրջապատի վրա ոչ թե խելքով, այլ արտաքինով:
Քեզ վրա կարելի է հույս դնել: Դրական մարդ ես:

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է ''Դ'' ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երբեմն եղունգներդ թաքցնում ես սեղանի տակ, քանի որ դրանց լաքը փոքր-ինչ անցել է: Նախընտրում ես ոչնչի մասին հատուկ չերազել, այլ ապրել' ինչպես կստացվի: Փոխարենը խնդիրներ առանձնապես չես նկատում: Հավասարակշռված ես, պնդաճակատ, տանել չես կարողանում դժվարությունները և աշխատում ես քեզ համար խնդիրներ չստեղծել: Երբեմն չար ես և նախանձ: Հաճախ էլ պարզ ես և առանձնապես պահանջկոտ չես: