Թարմ եւ վիտամիններով հարուստ այս կոմպոտն իսկական փրկություն է եւ անգամ անհրաժեշտություն այս շոգ օրերին:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
5 լիտր ջուր
1 բաժակ ծիրան
0,5 բաժակ փշահաղարջ
0,5 բաժակ հաղարջ
2-3 ճյուղ անանուխ
շաքարավազն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Լվացեք եւ մաքրեք հաղարջն ու փշահաղարջը՝ թողնելով, որ վրայի ջուրը քամվի, հետո լվացրեք նաեւ ծիրանը՝ կորիզը հեռացնելով: Հետո մրգերն ու հատապտուղները միասին լցրեք եռացող ջրի մեջ, ապա ավելացրեք անանուխն ու շաքարավազը: Թողեք եռա ու 2-3 րոպե անց վերցրեք կրակից: Այս ամենից հետո, որոշ ժամանակ կոմպոտը թողեք այդ վիճակում, հետո լցրեք համապատասխան ամանի մեջ՝տեղադրելով սառնարանում: Անուշ լինի: