Արևմտյան երկրներում մարդը, իր մասին պատմելու փոխարեն, տալիս է սեփական բլոգի հասցեն, որտեղ ներառված են նրա քաղաքական հայացքները, անձնական մոտեցումներն այս կամ այն խնդրին: Արևմտյան մարդուն շրջապատողներն առավել մեծ հետաքրքրությամբ կարդում են իրենց ընկերոջ բլոգը, քան հետեւում ամենօրյա լրատվությանը:
Մարդիկ բլոգներ են վարում՝ մի շարք պատճառներից ելնելով: Ոմանց դուր է գալիս ազատ ինքնադրսևորվելու և առանց «գրաքննության» արտահայտվելու հնարավորությունը, մյուսներին դուր է գալիս հայտնի դառնալու և ճանաչվելու հեռանկարը, մի մասին էլ' պարզապես մարդկանց հետ մտքերով կիսվելու գաղափարը: Բլոգոսֆերան ամբողջ աշխարհում ապրում է իր բարգավաճման լավագույն ժամանակները, բլոգ է վարում ամեն երրորդ մարդը, իսկ բլոգ է կարդում երևի թե յուրաքանչյուրը, որ օգտվում է ինտերնետից: Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել ամբողջ աշխարհում ամենահայտնի 10 բլոգները, որոնք իրենց տերերի համար ոչ միայն հոբբի են, այլև բավականին մեծ գումարներ աշխատելու հնարավորություն:
Եվ այսպես, սկսեցինք'
1. «The Huffington Post»
Բլոգը վարում են մի քանի համահեղինակներ' Կենտ Լեեր, Էնդրյու Բրեյտբարտ, Իոնա Պերետտի և Արիաննա Հաֆինգթոն: Այն իր մեջ ներառում է թեմաների շատ լայն շրջանակ' քաղաքականություն, բիզնես, շրջակա միջավայր, նորագույն տեխնոլոգիաներ, մշակույթ և այլն: Բլոգը ստեղծելու գաղափարը ծնվել է 2005 թվականին և նույն թվականին էլ իրագործվել: Արդեն 1 տարի անց այն հովանավորում էր ամենահայտնի բանկերից մեկը և պրոյեկտը գնահատվում էր 5 մլն դոլար: Իսկ հիմա այն գնահատվում է մոտ 315 մլն դոլար:
Հասցեն' http://www.huffingtonpost.com/
2. «TechCrunch»
Այն նույնպես ստեղծվել է 2005 թվականին Մայքլ Հարինգտոնի կողմից:Բլոգում գրվում է հիմնականում նորագույն տեխնոլոգիաների թեմայով: Հետագայում այս բլոգ-պլատֆորմի հիմման վրա ստեղծվեցին մի շարք այլ բլոգ «մասնաճյուղեր»: Օրինակ բջջային հեռախոսների մասին' «MobileCrunch», «TechCrunch Network» «TechCrunch France», «TechCrunch Japan» և այլն: Բլոգի արժեքը կազմում է մոտ 100 մլն դոլար:
Հասցեն' http://techcrunch.com/
3. «Gawker»
Բլոգը ստեղծվել է 2003 թվականին Նյու Յորքի բնակիչ Նիկ Դենտոնի կողմից: Այն իր ընթերցողներին է ներկայացնում աշխարահռչակ աստղերի կյանքից մանրամասներ, հաճախ հրապարակելով սկանդալներ, ամեն տեսակի բամբասանքներ, էքսկլյուզիվ ֆոտոներ և վիդեոներ (օրեկան մոտ 20-30 հոդված) այն դարձել է շատ ԶԼՄ-ների համար հետաքրքիր հոդվածների սկզբնաղբյուր: Եկամուտը կազմում է 100 մլն դոլար:
Հասցեն' http://gawker.com/
4. «Lifehacker»
Հիմնականում հրապարակվում են խորհուրդ-հոդվածներ'ինչպես կյանքը ավելի լավը դարձնել, երբեմն-երբեմն էլ հանդիպում են հոդվածներ տեխնոլոգիական վերջին նորությունների մասին: Ներկա պահին բլոգը պատկանում է 3-րդ հորիզոնականում գտնվող բլոգի' «Gawker»-ի տերերին և աջակցություն է ստանում «Microsoft»-ից: Բլոգը բցվել է 2005 թվականին, օրեկան տպագրվում է մոտ 18 հոդված, իսկ արժեքը գնահատվում է 109 մլն դոլար:
Հասցեն' http://lifehacker.ru/
5. «Mashable»
Բլոգում գրվում է վեբ-կայքերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի մասին: Բլոգի հեղինակը շոտլանդացի Պիտ Կեշմորն է: Ստեղծվել է 2005 թվականին, իսկ արդեն 2009թվականին մտել է աշխարհի ամենահայտնի բլոգների թոփ 25-ի մեջ: Հիմա բլոգն ունի շուրջ 3,2 մլն հետևորդ և գնահատվում է 95 մլն դոլար:
Հասցեն' http://mashable.com/
6. «Fail Blog»
Հիմնադրվել է 2008 թվականին: Կոնտենտը հիմնականում հումորային է' անեկդոտներ, հումորային ֆոտո, վիդեո: Ստեղծումից 5 ամիս հետո բլոգը գնեց «Cheezburger Inc» ընկերությունը, որի հիմնական եկամուտի աղբյուրը բլոգում տեղադրվող գովազդներն են: Ամեն ամիս կայքը ունենում է 1 մլն այցելու, բլոգը նույնիսկ սեփական հումորային գրառումներով գիրք ունի տպագրած: Կոնկրետ արժեքը չի հրապարակվում, բայց հավաստի աղբյուրները նշում են, որ բլոգը գնահատվում է մի քանի միլիոն դոլար:
Հասցեն' http://failblog.cheezburger.com/
7. «Smashing Magazine»
«Smashing Magazine» բլոգը նախատեսված է դիզայներների և վեբ-ծրագրավորողների համար: Հիմնականում հրապարակվում են նրանց համար նախատեսված խորհուրդ-հոդվածներ: Ստեղծվել է 2006 թվականին Սվեն Լենարտեցի և Վիտալի Ֆրիդմանի կողմից: Բլոգը թողարկում է սեփական դասագրքերը ինտերնետային մարկետինգի և վեբ ծրագրավորման մասին: Բլոգում հնարավոր է անվճար ներբեռնել տարբեր հավելվածներ, շաբլոններ, տառատեսակներ և այլն: Եկամուտի հիմնական աղբյուրը գովազդներն են: Բլոգը գնահատվում է 5 մլն դոլար:
Հասցեն' http://www.smashingmagazine.com/
8. «Business Insider»
Բլոգը բացվել է 2009 թվականին Քևին ռայանի կողմից: Նվրված է բիզնեսի մասին ինֆորմացիային և համարվում է նման կոնտենտ ունեցող կայքերից ամենահավաստին, քանի որ այնտեղ տպագրվում են բիզնեսի աշխարհում «հեղինակություն» համարվող մարդիկ: Բլոգը աչքի է ընկնում նաև իր օպերատիվությամբ: Լուրը հայտնվեց մամուլում, արդեն 1 ժամ հետո բլոգում դրա վերաբերյալ վերլուծություն կա: Բլոգում կա հատուկ հարթակ, որտեղ ընթերցողները կարող են թողնել այս կամ այն թեմայի շուրջ իրենց կարծիքը, որը հետո մոնիթորինգի են ենթարկում լրագրողները և հոդվածի տեսքով ներկայացնում հանրությանը: Բլոգը գնահատվում է 3 մլն դոլար:
Հասցեն' http://www.businessinsider.com/
9. «Engadget»
2004 թվականի Պիտեր Ռոխասը ստեղծեց բլոգ ցանցային տեխնոլգիաների մասին, որտեղ հրապարակվում են տեխնոլոգիայի ոլորտի ամենաթարմ նորությունները: հաճախ կայքում հրապարակվում են նոր գաջետների մշակման մասին փորջագետների կարծիքներ: բլոգը վարում են տասնյակ փորձառու լրագրողներ, իսկ գլխավոր խմբագիրը' Դարեն Մյորֆը մտել է Գինեսի ռեկորդների գիրքէ որպես ամենապրոֆեսիոնալ բլոգեր: Բլոգը 2012 թվականին ճանաչվել է «տարվա լավագույն բլոգ» և գնահատվում է շուրջ 3.2 մլն դոլար:
Հասցեն' http://www.engadget.com/
10. «The Daily Beast»
Բլոգ ամեն ինչի մասին: Ստեղծվել է 2008 թվականին Թինա Բրաունի կողմից: 2010 թվականին այն միավորվեց «Newsweek»-ի հետ, ինչը երկու կողմերի համար էլ փոխշահավետ գործարք էր: Բլոգին մեծ գումարներ է բերում «Beast books» գիրքը, որտեղ տպագրվում են տարվա ամենահիշարժան իրադարձությունները: Ներկա պահին այն գնահատվում է 100 մլն դոլար:
Հասցեն' www.thedailybeast.com/
Հեղինակ՝ Անի Հակոբյան