Կնոջ մարմնի վրայի անգամ փոքրիկ դաջվածքը տղամարդկանց կողմից կարող է ոչ այն կերպ ընդունվել, ինչպես կցանկանայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչերը:
Ֆրանսիացի հոգեբան Նիկոլյա Գուգենը անցկացրել է մի քանի հետազոտություն և հանգել է այն եզրակացության, որ տղամարդիկ կանանց դաջվածքը համարում են որպես մատչելիության նշան և սեքսի հրահրող:
Ընդհանուր առմամբ հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ դաջվածքով կանանց համարում են նվազ գրավիչ, և նրանց ընկալում են որպես անկանոն սեռական հարաբերություններ վարող:
Արդյունքում դաջվածք ունեցող կանայք տղամարդկանց կողմից ավելի հաճախ են ստանում սեռական բնույթի առաջարկներ:
Հետազոտության ընթացքում հոգեբանը հետևել է լողափում կանանց և տղամարդկանց վարքագծին: Դաջվածք ունեցող կանանց տղամարդիկ առավել հաճախ են մոտեցել ծանոթանալու նպատակով, անգամ նրանց, ովքեր շատ փոքրիկ չափի դաջվածք են ունեցել՝ ենթադրենք շատ փոքր թիթեռ մեջքի ներքևի մասում:
Ընդ որում նման ծանոթությունից տղամարդիկ ունեին հստակ սպասելիք՝ առավել մատչելի սեքս:
Տղամարդիկ ծանոթանում էին նաև առանց դաջվածքով կանանց հետ, սակայն նրանք իրենց երկրպագուներին ստիպված էին լինում առավել երկար սպասել, նրանց մոտենում էին 11 րոպե ավելի ուշ և առավել լուրջ նպատակներով:
Լիլիթ Պետռոսյան