Օրեր առաջ հայտնի ռուս երգչուհի Ալսուն դարձավ 29 տարեկան: Ըստ ռուսական լրատվամիջոցների' երգչուհու ամուսինը' Յանը, որոշել էր կնոջ համար յուրօրինակ նվեր պատրաստել: Նա համոզել էր կնոջը վստահել իրեն' ռեստորանի ընտրության և խնջույքի կազմակերպման հարցում: Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, թեև ամուսնու ընտրած կորեական ռեստորանը Ալսուի սրտով չէր, սակայն նա չէր էլ պատկերացրել, , թե ինչպիսի անակնկալ է սպասվում իրեն:
Երգչուհու խոսքերով' խնջույքի կեսից մեծ էկրան է միացել, որի միջոցով նրան շնորհավորել են մայրը, հայրը եղբայրները և գործընկերները: Բայց ամենակարևոր անակնկալը դեռ առջևում էր: Կեսգիշերին բեմ է բարձրացել երգչուհու կուռքը' Թոնի Բրեքսթոնը և Ալսուին առաջարկել երգել միասին: «Անգամ երազում նման բան չէի պատկերացնի. տանը, ընկերներիս շրջապատում երգել եմ նրա երգերը, սակայն չէի պատկերացնի, որ մի բեմում միասին զուգերգ կկատարենք: Կարգավորեցի շնչառությունս, հավաքեցի ուժերս, և սկսեցինք երգել… Կարծում եմ' վատ չստացվեց»,- պատմել է երգչուհին:
Պատրաստեց Մարիաննա Պողոսյանը