1. Տղամարդու սիրտ տանող ճանապարհը տանում է ստամոքսի միջով
Այս արտահայտությունն ամրացել է մարդկային գիտակցության մեջ երևի դեռևս Ադամի և Եվայի ժամանակներից: Թվում է, թե այն պետք է վաղուց մոռացության տրվեր, չէ՞ որ բոլորին հայտնի է, որ շեֆ-խոհարարների մեծամասնությունը տղամարդիկ են, շատ ընտանիքներում տղամարդիկ կամ իրենք են պատրաստում, կամ էլ գոնե օգնում են իրենց կանանց: Բայց ոչ. մայրերը, դաստիարակելով իրենց աղջիկներին, ասում են. «Սովորիր պատրաստել, աղջիկս, և բոլոր տղամարդիկ կլինեն քո ոտքերի առջև»: Սակայն տղամարդիկ էլ հեռու չեն ուտելիք պատրաստելուց, չէ՞ որ ոչ ոք ապահովագրված չէ ամուրու կյանքից, ուրեմն պետք է գոնե մինիմալ գիտելիքներ ունենալ խոհանոցից:
Այնպես որ հավատացեք. եթե անգամ դուք հրաշքներ եք գործում խոհանոցում, դա դեռ բավարար չէ տղամարդուն գրավելու համար: Տղամարդն ինքն էլ կարող է իր համար նախաճաշ պատրաստել, իսկ ընթրել կարող է և արագ սննդի կետերում կամ սուպերմարկետից պատրաստի ուտելիք գնելով: Այնպես որ, հետևություններ արեք:
2. Տղամարդիկ ձգտում են ընդմիշտ ազատ լինել
Այն, որ յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է ողջ կյանքում ամուրի մնալ, նույնքան է համապատասխանում իրականությանը, որքան այն, որ ցանկացած կնոջ նպատակն ամուսնանալն է: Կանանց (ինչպես նաև տղամարդկանց) ամենամեծ սխալն այն է, որ նրանք փորձում են բոլորին մեկ արշինով չափել: Իրականում ցանկացած տղամարդ վաղ թե ուշ գիտակցում է, որ երկրորդ կեսի կարիք ունի:
3. Ամենասիրելի կինը մայրն է, իսկ զոքանչը հրեշ է
«Մամայի բալաներ», իհարկե, հանդիպում են, բայց տղամարդկանց մեծամասնությունն իրենց մայրերին վերաբերվում են ինչպես կնոջ: Եթե հորը կարող են համեմատել այլ տղամարդկանց հետ, ապա մորն այլ կանանց հետ՝ երբեք: Այդ պատճառով բոլոր կանանց ստոր վհուկներ անվանելով նրանք երբեք իրենց մայրերին չեն դասում նրանց շարքը: Իրականում մոր և որդու միջև կապը շատ հաճախ գերագնահատվում է: Եթե, օրինակ, նրա առջև խնդիր դրվի ում խորհրդին հետևել՝ հոր, թե մոր, ապա նա կընտրի հորը:
4. Տղամարդիկ չեն սիրում սերիալներ դիտել
Այս առասպելը ցրելու համար բավարար է վերցնել հեռուստածրագիրն ու նայել, թե ինչ սերիալներ են ցույց տալիս հեռուստաընկերությունների մեծամասնությունը: Որպես օրինակ հիշեք շատերի սիրված «Бригада», «Փախուստ բանտից», «Улицы разбитых фонарей» սերիալները: Վստահ ենք, որ շատ ու շատ սերիալներում արծարծվող թեմաները, սպանությունները, գողությունները բնավ կանանց համար չեն:
5. Տղամարդիկ անզգա են
Կամ «Տղամարդիկ չեն արտասվում»: Եվ ընդհանրապես, տրամաբանորեն, չեն սիրում, չեն ծիծաղում, այլ անընդհատ նստած են մռայլ դեմքով, գնում են մարզասրահ կամ որսի ժամանակ սպանում են վայրի բադերի ու խոզերի: Երեխաներ դաստիարակել նրանք չեն կարող, այլ միայն զայրանում են նրանց վրա և այդպիսով կոփում երեխայի անձը: Եվ իհարկե՝ իսկական տղամարդը միայն որդի է ունենում:
Այս ամենը, բնականաբար, անհեթեթ հայտարարություններ են, սակայն դա չի խանգարել դրանց դառնալ որոշակի կարծրատիպ և վնասել առաջին հերթին հենց տղամարդկանց: Դրանց պատճառով են տղամարդիկ դառնում ինքնամփոփ, չեն կիսվում իրենց խնդիրներով և մտքերով իրենց սիրելիների հետ, ովքեր մեղադրում են նրանց անզգայունության մեջ: Իրականում տղամարդիկ ցավոտ են ընդունում սիրելիի հետ բաժանումը, ուրախանում են, երբ երեխա են ունենում, և անհանգստանում են, երբ աշխատանքի վայրում խնդիրներ են ունենում: Նրանք նաև արտասվում են, երբ կորցնում են հարազատ մարդկանց:
6. Տղամարդիկ չեն բամբասում
Ամեն ինչ կապված է տերմինոլոգիայի հետ: Եթե մի բաժակ գարեջրի շուրջ տղամարդը պատմի ձեզ, որ իր ընկերը հյուրերի տնից կոնֆետներ է գողանում, իսկ իր տնօրենը քնում է իր քարտուղարուհու կամ հաշվապահի հետ, դա կոչվում է ընկերական զրույց, իսկ եթե կինն իր ընկերուհու հետ զրույցի ժամանակ ասի նույն բանը, ապա դա միանշանակ կորակվի բամբասանք:
7. Տղամարդիկ պատրաստ են քնել ցանկացած քիչ թե շատ համակրելի կնոջ հետ
Չենք վիճի. կան տղամարդկանց շրջանում այնպիսինները, ում համար սեքսը կյանքի միակ ուրախությունն է: Պարզ է, որ դրա համար նրանք պատրաստ են անել եթե ոչ ամեն ինչ, ապա գոնե շատ բան: Բայց պետք է ընդունել, որ կանանց շրջանում էլ նմանները կան: Տվյալ դեպքում սեքսը կախվածություն է: Բացի այդ, եթե այդ առասպելը ճիշտ լիներ, ցանկացած քիչ թե շատ համակրելի կնոջը բավարար կլիներ ձեռքով անել, և նրա հետևից տղամարդկանց բանակներ կվազեին: Բայց դա այդպես չէ: Տղամարդկանց բացարձակ մեծամասնությունն այդ աստիճանի չէ տարված սեքսի վրա, որպեսզի այն դարձնի կյանքի իմաստ:
8. Նրանք սիրում են միայն մեծ կրծքերով և երկար ոտքերով շիկահերների
Երկար ոտքեր, մեծ կուրծք, կլորիկ հետույք, բարակ իրան, երկար բաց վարսեր և հաստ շրթունքներ. սա իբրև թե կնոջ իդեալն է տղամարդկանց համար: Նկատեք, որ ինտելեկտի մասին չի հիշատակվում: Հետաքրքիր է, որ նման առասպելների հեղինակներն իրենք՝ կանայք են: Բայց դա, իհարկե, չի համապատասխանում ճշմարտությանը: Ցանկացած տղամարդ կասի, որ մեծ կրծքերին նայելը հաճելի է, բայց տղամարդիկ ապրում են ոչ թե կրծքերի, այլ կնոջ, նրա անհատականության հետ: Հատկապես, որ մեծ կուրծքը ժամանակի ընթացքում կախվում է: Իհարկե կան տղամարդիկ, ովքեր կենտրոնացած են մազերի հատուկ գույնի կամ այլ բնորոշիչ հատկանիշի վրա, սակայն մի՞թե ժամանակակից կնոջ համար խնդիր է մի քանի ժամվա ընթացքում փոխել մազերի գույնը: Այստեղ հարց է միայն, թե արդյո՞ք հանուն նման տղամարդու արժե գնալ որևէ զոհողության:
9. Տղամարդիկ սիրում են էրոտիկ ներքնազգեստ
Այն, իհարկե, դուր է գալիս, բայց ոչ այնքան, որ վազվզես խանութներով և ամեն օր նոր ներքնազգեստ գնես: Կանայք ստում են, երբ ասում են, որ ժանյակազարդ ներքնազգեստ են գնում, որպեսզի ուրախացնեն իրենց տղամարդուն: Ավելի շուտ նրանք դա անում են, որպեսզի գոհացնեն իրենք իրենց և ավելի գայթակղիչ երևան սիրելիի համար: Ցանկացած տղամարդ ձեզ կասի, որ մերկ կինն ավելի գեղեցիկ է, և կրքոտ գիշերվանից հետո դժվար թե հիշի, թե ինչ ներքնազգեստ էր կինը կրում:
10. Տղամարդիկ սիրում են սանձարձակ կանանց
Այո, սիրում են, բայց ինչի՞ համար: Մի՞թե կանանց մտքով կարող է անցնել, որ իրենց սանձարձակ վարքի համար տղամարդիկ պատրաստ են ամուսնանալ նրանց հետ և երեխաներ ունենալ: Իրականում բոլոր տղամարդիկ սիրում են զուսպ և համեստ կանանց, ովքեր ինքնավստահ են, համարձակ, սակայն երբեք չեն անցնում ազատությունից դեպի սանձարձակություն տանող սահմանը:
Հեղինակ` Mari Love