Ամերիկացի սեքսոլոգներն առանձնացրել են ամենատարածված 5 պատճառները, թե ինչու են ամուսնացած տղամարդիկ դավաճանում: Պատճառները նշելուց բացի, հրապարակման մեջ փորձագետները խորհուրդ են տալիս շատ չկենտրոնանալ դրանց վրա եւ միշտ աշխատել հարաբերությունների ամրացման ուղղությամբ:
Եվ այսպես, նրանց կարծիքով, դավաճանությունը միշտ չէ, որ նշանակում է, թե ամուսինն այլևս չի սիրում կնոջը:Պարզապես սա խոսում է կնոջ և ամուսնու հարաբերությունների բարդ շրջանի մասին:
Դավաճանության պատճառներից մեկը կարող է լինել սեքսի պակասը կամ ցանկությունը այն ավելի հետաքրքիր և բազմազան անցկացնելու:
Երկրորդ պատճառը, որ տղամարդը սիրուհի է փնտրում, սեքսուալ տաբուներն են: Ուրեմն կա ինչ-որ բան, որը տղամարդը կարող է փորձել միայն մեկ ուրիշ կնոջ հետ:
Էմոցիոնալ կապի և աջակցության պակասը սեփական կնոջ հետ դրդում են տղամարդկանց գտնել դրանք մեկ այլ տեղում, մեկ ուրիշի հետ:
Դավաճանություն հանուն շահի: Որոշ տղամարդկանց դավաճանության է դրդում շահը, կամ ասենք սիրուհի ունեցողի նորաձեւ կարգավիճակը:
Սեր: Տղամարդը կարող է սիրահարվել մեկ այլ կնոջ: Այստեղ արդեն ոչինչ չես փոխի: