ՆԱՍԱ-ի Hubble Space Telescope հեռադիտակի միջոցով ստացված նոր տիեզերական լուսանկարներն ուսումնասիրելով գիտնականները հեռավոր երկնքում նոր կենդանական պատկերներ են հայտնաբերել, որոնք կհամալրեն կենդանակերպ համաստեղությունների շարքը, գրում է Tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին:
Այս պատկերը, որն առաջացել է երկու գալակտիկաների բախման արդյուքում, ՆԱՍԱ-ի գիտնականները նմանեցրել են հսկայական «ձվի» վրա սավառնող երկնային «պինգվինի»: Երկուսն էլ և ձուն, և պինգվինը «Հիդրա» համաստեղության կազմի մեջ մտնող հայտնի գալակտիկաներ են, որոնք գտնվում են Երկրից 326 մլն լուսային տարի հեռավորության վրա:
Գալակտիկան, որը գիտնականները նմանեցրել են պինգվինի իրենից ներկայացնում է պարուրաձև շարք կազմած աստղաբույլ, իսկ ձվի տեսք ունեցող գալակտիկան, փոփոխության ենթարկվելով, իր ձգողականության շնորհիվ երկու կողմերից երկարել է, ինչը տեղի է ունեցել դրանց բախման արդյունքում: