«Zham.am»-ը հարցազրույց է ունեցել երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի հետ' պարզել, թե ինչն է բնորոշ իր ընտանիքին, ինչ ծրագրեր ունի նա ապագայում, ինչու է երգել Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգն ու ինչ է խորհուրդ տալիս սիրահար զույգերին հարաբերություններն ամուր պահելու համար:
Մեր ընտանիքին բնորոշ է մարտական ոգին
Երբ ինձ հարցնում է, թե ինչպես կբնորոշեմ իմ ընտանիքը, առաջին բանը, որ ես ասում եմ, դա մարտական ոգին է, աշխատասիրությունը, որը եղել է կա ու կլինի: Մեր ընտանիքին բնորոշ է նաև միասնականությունը և միմյանց ամեն հարցում սատար կանգնելն ու օգնելը: Արդեն տասը տարուց ավելի է, մենք ամեն ամառ հանգստանալու ենք մեկնում ընտանիքով:Դա մեզ համար շատ կերևոր բան է: Այս տարի հնարավոր է բացառություն լինի, քանի որ ամեն մեկս առանձին առանձին անհետաձգելի գործեր ունենք. եղբայրս արտասահմանում է, մրցումների է մասնակցում, ես այստեղ չավարտված գործեր ունեմ, հայրս մայրս էլ իրենց գործերը ունեն: Այդ է պատճառը, որ հանգիստը կազմակերպելը մի փոքր դժվար կլինի, բայց կարծում եմ ի վերջո կգտնենք ոսկե միջինը:
Հիմա աշխատում եմ երկրորդ ձայնասկավառակիս վրա
Մի քանի օր առաջ լույս տեսավ նոր տեսահոլովակս, որից մի քանի ամիս առաջ ներկայացրել էի ևս մեկ նոր տեսահոլովակ: Հիմա ամբողջ ուժերս կենտրոնացրել եմ ձայնասկավառակիս վրա:
Տարվա ընթացքում սպասվում են անակնկալներ, լինելու են նոր համագործակցություններ ինչպես հայ այնպես էլ արտասահմանյան մասշտաբի: Փակագծերը չեմ բացում, բայց հուսով եմ, որ ամեն բան կստացվի: Այժմ աշխատում ենք իմ և Մարիի դուետային երգի վրա: Առհասարակ ես շատ դուտենրի առաջարկներ եմ ստանում, բայց իհարկե ամեն երգչի հետ չէ, որ ստացվում է համագործակցությունը:
Սիրուշոն տեղյակ է եղել, որ ես «Պռեգոմեշն» եմ երգելու
Երբ երգի իմ կատարմամաբ հոլովակը հայտնվեց համացանցում, ես հետևեցի դեպքերի բուռն զարգացումներին, որն էլ հակասական, շատ անգամ ծիծաղելի մեկնաբանությունների առիթ տվեց հանրությանը: Շատերը կարծում էին, թե Սիրուշոն տեղյակ չի եղել, որ ես կատարում եմ իր երգը, մյուսները մտածում էին, որ նա դեմ է եղել, որ կատարեմ այդ երգը, բայց ես չեմ լսել նրան, և ի վերջո երգել եմ ՊռեԳոմեշը: Ամեն բան եղել է այսպես. Երևանում կայանալիք միջոցառումներից մեկի ժամանակ, ինչ որ մեկը պիտի կատարեր Սիրուշոյի Պռեգոմեշ երգը: Կազմակերպիչները խոսել են թե Սիրուշոյի, թե նրա մենեջեր Արևիկ Ուդումյանի հետ և եկել են համաձայնության, որպեսզի հենց ես կատարեմ այդ երգը: Երբ ինձ առաջարկեցին, ես մի պահ վարանեցի, քանի հեշտ չէ կատարել այլ երգչուհու երգ: Ի վերջո ես համաձայնեցի, որովհետև ես դրան նայում եմ մի փոքր այլ տեսանյունից. Կա նախագիծ, որի շրջանակներում պետք էր կատարել այդ երգը: Դա եղել է ընդամենը այդ նախագծի շրջանակներում: Այնպես չի, որ ես փորձել եմ երգի «Cover»-ը անել, նոր ինտերպրիտացիոյով ներկայացնել, կամ առավել ևս այդ ճանապարհով ուշադրություն գրավել ինձ վրա: Եթե մտադրություն ունենայի վերցնել երգը, ապա դա կանեի լիովին այլ մակարդակով: Սա ուղղակի նախագիծ է եղել, որտեղ էլ երգել եմ այդ երգը, որն էլ մնացել է նախագծի շրջանակներում:
Հարաբերություններում գնահատե՛ք բարոյան արժեքները
Ես չեմ սիրում խորհուրդներ տալ մարդկանց, այն էլ անձնական կյանքի վերաբերյալ, որովհետև ամենալավ խորհուրդատուն հենց մարդու անցած ուղին է, որից էլ հենց նա դասեր է քաղում:Միայն կասեմ, որ պետք է հարաբերություններում գնահատել բարոյական արժեքները:Վերջերս շատ եմ նկատում շահադիտական տեսանկյունից կառուցված հարաբերություններ, որն իհարկե սխալ է: Ընդամենը հորդորում եմ երիտասարդներին գնահատել դիմացինի ներքին արժեքները, ճանաչել նրա հոգին և ոչ ֆիզիկական կամ ֆինանսական կողմը: Ի վերջը կյանքը կարճ է, բոլորս ել հառանալու ենք կյանքից ու ցանկալի է, որ թողնենք հեռանանք բարձր մարդկային արժեքներ ժառանգություն թողնելով:Ընդամենը պետք է զանազանել կարեևորն անկարևորից:
Պարբերաբար հետաքրքիր անակնկալներ եմ ստանում
երջերս շատ օրիգինալ նվերներ եմ ստանում: Կոնկրետ չգիտեմ, թե ով է հեղինակը, բայց կարծում եմ այն մարդն է, կամ մարդիկ, ովքեր գնահատում են իմ աշխատանքը և այդպիսով իրենց շնորհակալությունը հայտնում ինձ: Երբ հանդիպում են շատ կրեատիվ նվերներ ես տեղադրում եմ ֆեյսբուքյան իմ էջում: Մեկ մեկ նվեր մատուցողները ուզում են, որ իմանամ իրենց անձի ով լինելը, բայց կան նաև այնպիսիք, ովքեր գաղտնի են պահում իրենց անձը:
Եթե անում ես մի բան, պետք է կատարյալ անել
Առհասարակ ես կարծում եմ, որ ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի: Նա ով երգում է պիտի երգի, ով դերասան է պիտի դերասանություն անի: Բայց այդուհանդրեձ հասկանում եմ, որ արվեստագետ մարդու համար դերասանական, երգեցողության և հասարակական կյանքի հետ կապված այլ մասնագիտությունները շատ մոտ են իրար: Հետևաբար եթե մարդու մոտ ստավում է անել մի քանի բան, թող անի: Ես ինքս կարծում եմ, որ եթե սկսեմ զբաղվել մեկ ուրիշ բանով (Մարիաննային հրավեր է ստացել հեռուստաընկերությունից, որի մանրամասները չի ուզում դեռ բացահայտել), ապա պիտի դա անեմ մաքսիմում իդեալական, որպեսզի հանրությանը ներկայացնեմ որակյալ բան:
Չեմ ուզում բիզնես սկսել միայն նրա համար, որ ասեն Մարիաննա Հովհաննիսյանինն է:
Առահասարակ այսօր բիզնես սկելը բարդ գործ է: Ամեն մարդ չէ, որ կարող է բիզնես հիմնել: Ինքս կարծում եմ, որ դա չափազանց պատասխանատու գործ է: Այդուհանդերձ չեմ բացառում, որ նման բան հնարավոր է: