
Այս դեսերտը ոչ մեկի անտարբեր չի թողնի եւ այն ճաշակելով նորից ու նորից կցանկանաք ուտել: Հնարավոր է պատրաստել շատ արագ եւ առանց դժվարության:
Անհրաժեշտ մթերքներն են՝
2 բաժակ թարմ բալ
60 գրամ շաքարի փոշի
2 ձվի սպիտակուց
6 ճաշի գդալ շաքարավազ
2 թեյի գդալ օսլա
կարագ՝ կաղապարը յուղելու համար
Պատրաստման եղանակը.
Հեռացրեք բալի կորիզները, կարագը լավ քսեք կաղապարի մեջ եւ բալերը շերտերով լցրեք այնտեղ՝ յուրաքանչյուր բալի հատիկ պատելով օսլայով, վերջինս նախապես խառնեք 1-2 ճաշի գդալ շաքարավազի հետ: Հետո լավ հարեք սպիտակուցը, վրան ավելացրեք մի փոքր աղ, մնացած շաքարավազը եւ կոկոսի փոշին: Ստացվածը լցրեք բալի վրա եւ գդալով սպիտակուցը ձեւավորեք այնպես, որ հիշեցնի ամպ: Այդ ամենը տեղադրեք ջեռոցը՝ 200-220 ջերմության տակ եւ թողեք՝ եփվի 30-40 րոպե:
Այն շատ համեղ է ինչպս տաք, այնպես էլ սառը վիճակում: Հաճելի համտեսում: