Բեռլինի բնության պատմության թանգարանում կազմակերպվել է բավականին արտառոց մի ցուցադրություն, որի շրջանակներում ներկայացվել է կենդանական աշխարհի 1 մլն տեսակ՝ պահպանված ալկոհոլով լի տարաներում։
Ինչպես նշում է Tert.am-ը՝ հղում տալով Daily Mail-ին, այստեղ կարելի է հանդիպել շնաձկների, գորտերի, ձկների, կաթնասունների, սարդերի, որդերի, միջատների, խեցգետինների և սողունների, որոնց ընդհանուր թիվը 1 մլն է։
յս թանգարանը շատ է տուժել 2-րդ աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ռմբակոծություններից, ինչի հետևանքով բոլոր նմուշներն ուղարկվել են նկուղ։

Սակայն 1995թ. թանգարանի տնօրինությունը որոշել է վերականգնել այն ու ավելի ժամանակակից դարձնել։

Այժմ Բեռլինի բնության պատմության թանգարանն ունի աշխարհում, թերևս, ալկոհոլի մեջ պահպանված ամենաժամանակակից կենդանական հավաքածուն։

Դրանք շատ հաճախ անվանվում են «թաց հավաքածուներ», որոնք հավաքվել են 2 դարի ընթացքում և իրենցից մեծ արժեք են ներկայացնում կենսաբանական հետազոտությունների համար։

Բացի այդ, այստեղ են պահվում դինոզավրերի վերականգնված կմախքներ, ինչպես նաև առայսօր հայտնաբերված խոշորագույն կմախքը, որն ունի 13 մ բարձրություն։