Հունիսի 23-ին Լուսինը կանցնի Երկիր մոլորակին մոտ տարածությամբ: Երեկոյան լուսինը երկնակամարում կլինի ավելի մեծ և ավելի վառ:
«Լուսինն առհասարակ հաճախ է մոտենում Երկրին կամ հեռվանում նրանից: Լուսնի ամենամոտ վիճակը մասնագիտական տերմինալոգիայով անվանվում է պերեգեյ, իսկ ամենահեռուն՝ ապոգեյ»,- ԶԼՄ-ներին հայտնել է Ղրիմյան աստղադիտարանի գլխավոր աստղագետ Սերգեյ Նազարովը: