Ամերիկյան «This american life» ռադիոշոուն հավաստում է, որ խմբագրությանը հաջողվել է գտնել Coca-Cola-ի օրիգինալ բաղադրատոմսի կրկնօրինակը, ըմպելիք, որի պատրաստման եղանակը շուրջ 125 տարի գաղտնի էր պահվում:
Համաձայն բաղադրատոմսի' հանրահայտ ըմպելիքի բաղադրության մեջ մտնում է կոլայի էքստրակտ, լիմոնաթթու, կոֆեին, շաքար, ջուր, լայմայի հյութ, վանիլ, կարամել, ալկոհոլ, նարնջի յուղ, կիտրոնի յուղ, մուսկատի ընկույզի յուղ, կորիանդր, ներոլի, դարչին:

Ըմպելիքը առաջին անգամ պատրաստվել է 1886 թվականին, դեղագործ Ջոն Պոմբերտոնի կողմից: Անվանումն ու լոգոտիպը հղացել է հաշվապահ Ֆրենք Ռոբինսոնը: Ըմպելիքի օրիգինալ բաղադրատոմսը պահվել է Ատլանտայի բանկային պահարանում, որը գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո:

Quello