
Երբ ազատ ես, սովորում ես այլ աչքերով նայել կյանքին, նկատում ես այնպիսի բաներ, որոնց նախկինում ուշադրություն չէիր դարձնում, քանի որ հիմնականում կենտրոնացած էիր անձնական կյանքիդ ուղղությամբ։ «Պարզ բան. նույնիսկ սկսում ես վայելել համեղ ուտելիքը, ուրախանալ փոքր առիթներով...»,- ասում է 21-ամյա Մարգարիտան:
Ինքդ քեզ համար
Այն ամբողջ էներգիան, որ ծախսում էիր քո հարաբերությունների կառուցման վրա, այժմ քոնն է, միայն քոնը: «Շատ ավելի ժամանակ ես ունենում ինքդ քեզ տրամադրելու, քո խնամքով զբաղվելու, գիրք կարդալու, ֆիլմեր դիտելու ու պարզապես հանգստանալու համար,- կիսվում է մեր հերոսուհին,- ստիպված չես լինել նրա երազածը... ինչ-որ առումով դու դառնում ես դու, ու այդ «single» ժամանակը շատ թանկ է, թույլ է տալիս ինքդ քեզ վերստին ճանաչել ու հասկանալ»:
Նորից դեպի երազանքներ
Խենթ, շատ խենթ երազանքներդ վերածնվում են. քանի որ քեզ էլ չեն դնում սահմանների մեջ, ստիպված չես քո պլանները հարմարեցնել ինչ-որ մեկի ծրագրերին:
Ավելի համարձակ
Մարգարիտան կարծում է, որ կյանքի այս շրջանը հենց փոփոխությունների շրջան է. «Եթե քո կյանքի որոշումների մեծ մասը կախված էր ոչ միայն քեզնից, ապա վիճակը կտրուկ փոխվում է. օգտվիր դրանից: Եթե վաղուց ուզում էիր կտրուկ փոխել սանրվածքդ կամ ոճդ, ապա հիմա լավագույն ժամանակն է. ոչինչ քեզ չի խանգարում։ Բացահայտիր քո նոր կողմերը, ինքդ քեզ զարմացրու»:
Այլ հայացքով
«Ես հասկացա,որ տղամարդկանց պետք է որոշ ժամանակ նայել այլ հայացքով: Առայժմ մոռանալ նոր հարաբերությունների մեջ մտնելու մասին: Եթե կարողանաս այդպես վարվել, շատ հետաքրքիր զրուցակիցներ ու ընկերներ ձեռք կբերես, գուցե նրանք հրաշալի բոյֆրենդ չեն կարող լինել, բայց շատ հաճելի է նրանց հետ պարզապես զրուցելը, գրքեր քննարկելը»,- ասում է մեր հերոսուհին:
P.S. Որոշ ժամանակ միայնակ լինելով՝ դու հրաշալի հնարավորություն ունես փոխել ինքդ քեզ՝ դեպի լավը, զարգացնել քո մեջ լավ հատկություններդ, ինչը ևս մեկ պատճառ կլինի ինքդ քեզնից և կյանքիցդ բավարարված լինելու:
Իմ խորհուրդը քեզ. երջանիկ կանայք, որպես կանոն, միշտ էլ ձգում են տղամարդկանց, դրդում նրանց բացահայտել ինքնաբավ ու երջանիկ լինելու գաղտնիքը...