Լողափում բոլորը ցանկանում են հանգստանալ՝ ոչ մի բանի մասին չմտածելով: Բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանաք Ձեր արտաքին տեսքի մասին. գտնվելով ծովափում՝ անհրաժեշտ է ընտրել հասարակ եւ միեւնույն ժամանակ գեղեցիկ սանրվածք:
Մազերի հարդարանքը լողափում պետք է լինի հնարավորինս բնական: Հիշեք նաեւ՝ օդի խոնավությունը Ձեր բոլոր ջանքերը հօդս կցնդեցնի: Եթե ունեք բնական գանգուր մազեր, ապա հարդարեք դրանք՝ թողնելով իրենց բնական վիճակում. այդպես կունենաք ե´ւ ժամանակակից, ե´ւ գեղեցիկ տեսք: Եթե ունեք երկար եւ ուղիղ մազեր, ապա փաթաթեք Ձեր գլխին կամ էլ ուղղակի պոչ արեք: Կա գեղեցիկ սանրվածք ունենալու եւս մեկ միջոց. քսեք մազերին խոնավեցնող կրեմ՝ ստեղծելով խոնավության տպավորություն: Վերջինս հենց համարվում է այս ամռան նորաձեւության թրենդներից մեկը:
Շողիկ Գալստյան