Գերմանացի մասնագետները էլեկտրոնային գրքերի համար հատուկ պիտակներ են ստեղծել, որոնք նախատեսված են հեղինակային իրավունքի խախտման դեմ պայքարելու համար, հայտնում է Tert.am-ը` հղում տալով Russia Toady-ին:

Համացանցում հասանելի այս կամ այն ստեղծագործության յուրաքանչյուր կրկնօրինակում աննշան, սակայն տարբերակիչ փոփոխություններ կներմուծվեն, ինչը թույլ կտա հետևել և գտնել ինտելեկտուալ սեփականության ապօրինի տարածողներին:

Ապագայում այդ տարբերակիչ նշանները թույլ կտան պարզել, թե ով է օգտվել գրական ստեղծագործության տվյալ կրկնօրինակից և այն տարածել համացանցում: Տեքստերի համար նախատեսված «էլեկտրական նշանների» գաղափարը հաստատվել է Գերմանիայի հրատարակիչների և գրավաճառների ասոցացիայի կողմից, իսկ Գերմանիայի կառավարությունը խոստացել է ֆինանսապես աջակցել ծրագրի իրականացմանը: