Ըստ հոգեբանների սերը մինչ սեր դառնալը պետք է անցնի 7 հիմնական փուլերով.
Սիրահարվածություն (գրավելու փուլ)
Հարմարվողականություն (հագեցման փուլ, հետո հագեցվածություն)
Վեճեր (գարշանքի փուլ)
Համբերություն
Ծառայություն
Ընկերություն
Սեր
Իսկ հիմա քննարկենք այս փուլերը ավելի մանրամասն:
1 Փուլ
Որպես օրենք հարաբերությունները սկսվում են սիրահարվածությունից: Երբ տղամարդն ու կինը հիացած են մեկմեկով, սուզված են կրքերի, զգացմունքների և ռոմանտիկայի գիրկը: Կոնֆետածաղկեփնջային ժամանակահատված՝ պայմանավորված հորմոնալ ֆոնով: Եվ տևում է այն որպես օրենք 3 ամսից մինչև 2 տարի:
2 Փուլ
Առաջին փուլին հաջորդում է հարմարվողականության փուլը: Երբ ռոմանտիկ հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին: Հագեցվելու ժամանակահատված, որից հետո հեգացվածություն: Այս հարաբերությունը հիշեցնում է եղանակ մինչ փոթորիկը: Ամեն ինչ լուռ է և հանգիստ, սակայն օդում զգացվում է փոթորիկի շունչը: