Հոլանդացի բժիշկները հետազոտություն են անցկացրել' պարզելու համար, թե որ դիետան է կնոջ օրգանիզմի համար լավագույնը 35 տարեկանից հետո: Պարզվում է՝ այդ տարիքում կանայք կրկնակի արագ նիհարելու հնարավորություն ունեն, եթե շատ են օգտագործում սպիտակուցներով հարուստ մքերքներ:
Բացի այդ, սպիտակուցային դիետան ընդհանուր առմամբ լավ է ազդում կնոջ օրգանիզմի վրա: Մեկ առավելություն եւս. այս դիետային հետեւելը շատ պարզ ու հանգիստ է. բավական է շատ սպիտակուցներ օգտագործելուն զուգահեռ սննդակարգից զգալի կերպով կրճատել ածխաջրերն ու ճարպերը, հրաժարվել քաղցրեղենից, կարտոֆիլից, մակարոնեղենից: