PanARMENIAN.Net - Apple-ը մշակում է երկու մեծ iPhone, որոնք կարող են թողարկվել արդեն 2014 թվականին: Սարքերից մեկի էկրանի մեծությունը 4,7 դյույմ է, մյուսինը՝ 5,7 դյույմ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը' Apple-ին մոտ աղբյուրների վրա հղումով:
Նաև լուրեր են շրջանառվում, որ Apple-ը 2013թ. աշնանը կներկայացնի բյուջետային iPhone պլաստիկ կորպուսով՝ iPhone 5S-ի հետ միաժամանակ: Ըստ աղբյուրների, սարքը կթողարկվի 5-6 գունային տարբերակով, գինը կլինի 99 դոլար, թեև վերջնական գինը դեռ քննարկվում է: Իսկ Apple-ը մինչ օրս նման հայտարարությամբ հանդես չի եկել և հերքում է բոլոր լուրերն այդ մասին: