ԱՄՆ-ի գիտնականները հետազոտությունների հիման վրա պարզել են, որ տխուր և լիրիկական երգերը օգնում են համեմատաբար հեշտ տանել սիրելի մարդու հետ բաժանումը:
Հետազոտության արդյունքները հրատարակվել են Journal of Consumer Research ամսագրում:
Փորձարկումը ցույց է տվել, որ այդպիսի երգերն ազդում են բաժանումից տառապող սրտերի վրա այնպես, ինչպես կօգներ ընկերոջ կարեկցանքը: Բացի այդ, տխուր կոմպոզիցիաները ցրում են վատ մտքերը, օգնում մեղմել ցավը և նպաստում են հոգու վերքերի վերականգնմանը: Իսկ ահա երգիծական ֆիլմերի և ուրախ երգերի ունկնդրումը թեթևացնեւմ է վիճակը կարճ ժամանակով:
Բժիշկները նաև ապացուցել են, որ երաժշտությունը դրականորեն է ազդում արյունատար անոթների վրա: