Եթե համաձայնենք, որ յուրաքանչյուր մարդն ունի իր երջանիկ և դժբախտ թիվը, ապա միանշանակ Թոմ Կրուզի համար դժբախտ թիվը 33-ն է, քանի որ բոլոր երեք կանայք էլ ապահարզան են պահանջել այդ տարիքում:
Հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ, 30-ից անմիջապես հետո և Միմի Ռոջերսի, և Նիկոլ Քիդմանի, և Քեթի Հոլմսի մոտ, Թոմ Կրուզի հետ սկսվեցին ընտանեական խնդիրներ ծագել: Նրանք ինչ-որ կերպ ձգեցին մինչև 33 տարեկան և ապահարզան պահանջեցին:
Միմի Ռոջերսի հետ Թոմն ամուսնացել է 1987 թվականին, երբ նա 31 տարեկան էր: Իսկ 1990-ին նրանց բաժանման պահին Միմին 33 տարեկան էր: Նիքոլ Քիդմանի հետ Քրուզն ապրել է 10 տարի: Նրանք բաժանվել են 2001-ին, երբ լրացել էր դերասանուհու 33 տարին:
Քեթի հետ ամուսնացել է 2006-ին: Օրերս Քեթին ևս ապահարզան է պահանջել Քրուզի համար այդ չարաբաստիկ տարիքում:
Եվս մեկ հետաքրքիր մաթեմատիկական տարօրինակություն. բոլոր դեպքերում էլ ձևակերպումները տևել են մեկ տարի և Թոմի բոլոր կանայք օրինական բաժանված են համարվել 34 տարեկանում:
Թոմ Քրուզը համարվում է Սեյենտոլոգիկ եկեղեցու կողմնակից: Արխիվների զննումից պարզվել է, գրում է Daily Mail-ը, որ առաջին եկեղեցին բացվել է Ֆինիկսում, որը գտնվում է 33-րդ զուգահեռականում: