Tert.am-ը` հղում տալով Business Insider-ին ներկայացրել է 19 անհավանական դեպքեր աշխարհի տարբեր անկյուններից, երբ վայրի կենդանիները դարձել են լավագույն ընկերներ:
Կորյունը, վագրի և կապիկի ձագերը խաղում են միասին Չինաստանի «Վագրերի այգի» արգելոցում:
Կրիան անցնում է գետը ալիգատորի մեջքին նստած՝ Պանամայի կենդանաբանական այգում:
Վագրի ձագուկն ու փոքրիկ կապիկը Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում:
Սև կարապը կերակրում է ծածաններին Չինաստանի վայրի բնության այգում:
Շունը կերակրում է վագրի ձագերին, որոնց մայր վագրը հիվանդ է. ԱՄՆ:
Իր ձագուկի մահից հետո կատուն սկսել է կերակրել առանց մոր մնացած շան ձագերին:
Գորշ արջի ձագուկը միացել է շների ընտանիքին Սլովենիայում:
Մկնիկը անցնում է գետը գորտի օգնությամբ. Հնդկաստան:
Թայլանդում նոր կենդանական զույգ է հայտնվել՝ խոզուկը և վագրը:
Հովազի և վագրի ձագուկները իրենց բավականին լավ են զգում գերմանական հովվաշան ընկերակցությամբ. Ավստրալիա:
Ավանակի և գայլի ձագի անհավանական ընկերությունը գրավել է ագարակատիրոջ հարևանների ուշադրությունը Ալբանիայում:
Թայլանդում մեկ տարի առաջ ձևավորվել է իրենց տերերի կողմից լքված կապիկի և կատվի ընկերությունը: Կատուն նույնիսկ իր ընկերոջը պաշտպանում է մկներից:
Ուղտը և ցանկապատից այն կողմ գտնվող իր ընկեր խոզուկը. Ռուսաստան:
Քենիայում բնակվող 120 տարեկան կրիան «որդեգրել» է փոքրիկ գետաձիուն:
Կապիկը փրկում է թութակին մկների հարձակումից. Չինաստան:
Շնիկը հանգստանում է բուֆալոի մեջքին նստած. Պակիստան