Ինչպես վստահեցնում են գիտնականները' համբույրը ռեֆլեքս չէ: Երեխաները չեն կարողանում համբուրվել, այդ իսկ պատճառով էլ, համբուրվել հնարավոր է սովորելով:
Սակայն աշխարհում կան այնպիսի երկրներ, որտեղ ընդհանրապես չգիտեն համբույրի մասին:
Բանգլադեշի արևելքում ապրող ժողովուրդների մոտ նույնիսկ չկա այդպիսի արտահայտություն, փոխարենը նրանք ասում են «հոտ քաշեք ինձանից»:
Նոր Զելանդիայում աբորիգենները հանդիպումների ժամանակ ծածկոցներով ծածկել են միմյանց, կամ էլ փոխադարձաբար հպվել են միմյանց քթերին:
Ֆիլիպիններում գտնվող Ֆուգա կղզու բնակիչները բարևելիս միշտ իրենց քթի կամ գլխի վրա անուշաբույր իր են պահում:
Հնդկական օվկիանոսի մոտ գտնվող Սոկոտրա կղզում մարդիկ միմյանց բարևում են ուսը համբուրելով:
Տոնգա կղզիներում բնակվողները բռնում են դիմացինի ձեռքը և քսում իրենց դեմքին:
Չինացիները ողջունելիս էթերով հպվում են իրար, կամ էլ քթով հպվում են այտին:
Ժամանակակից Ճապոնիայում ամոթ է համբուրվել վկաների ներկայությամբ: Դրա համար էլ ֆիլմերում երբեք չեք հանդիպի նման տեսարանների: