PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մեկ ամսվա ընթացքում նոր ծրագիր կսկսի, որը թույլ կտա օգտատերերին փոխարինել iPhone-ի հին մոդելները նորով' հավելավճարի դիմաց, հայտնում է Mercury News-ը:
Սպասվում է, որ ծրագիրը մեծ պահանջարկ կունենա: Մասնագետները պնդում են' այն կամրապնդի նոր մոդելների պահանջարկը: Ըստ պարբերականի, ընկերության հերթական սմարթֆոնը կարող է հայտնվել արդեն հունիսին:
Ավելի վաղ Միջազգային առևտրի հանձնաժողովն արգելել էր iPhone 4-ի ու iPad 2-ի ներկրումը' Samsung Elecronics-ին պատկանող մի շարք սարքավորումների օրենքների խախտման պատճառով: Փոխանակման այս ծրագիրը կարող է ծածկել արգելքի պատճառով առաջացած կորուստները: Տարբեր հաշվարկներով, դրանք կարող են կազմել 680 մլն ԱՄՆ դոլար: