Ռուսաստանաբնակ հայազգի Միխայիլ Գալուստյանն արդեն փորձել է իրեն և դերասանի, և պրոդյուսերի, և ռեժիսորի դերում։ Նրան մնում է միայն հուշեր գրել, չէ՞ որ նույնիսկ երաժշտական կարիերան է հասանելի հայտնի շոումենին, գրում է tert.am-ը` հղում տալով loveradio.ru-ին։
Գալուստյանը հերթական անգամ բոլորին զարմացրել է։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ նա երգել է «Непоседы» խմբի մասնակիցների հետ հայտնի մուլտֆիլմից «В каждом маленьком ребенке» երգը։
«Մանկական երգ ձայնագրելու ցանկությունն ինձ մոտ առաջացել է ոչ հենց այնպես։ Ցավոք, մեր օրերում բարի երաժշտական կատարումներ փոքրիկների համար գրեթե չեն մնացել։ Ինձ թվում է՝ պետք է վերստեղծել հենց «մանկական երգ» հասկացությունը՝ որպես ժանր»,- ասել է Գալուստյանը։
Նա նաև նշել է, որ որոշել է ձայնագրել նախորդ տարիների ֆիլմերից և մուլտֆիլմերից մանկական երգերի մի ամբողջ ալբոմ։ «Իմ ընտանիքում երկու երեխա է մեծանում, և նրանք հաճախ խնդրում են ինձ երգել քնելուց առաջ։ Իսկ քանի որ ես շատ եմ աշխատում և ոչ միշտ եմ հնարավորություն ունենում գրկել աղջիկներիս քնից առաջ, որոշել եմ ալբոմ ձայնագրել։ Այն շատ ինքնատիպ կստացվի, ունկնդիրներին շատ անակնկալներ և բոնուսներ են սպասվում, որոնց մասին ես դեռ կլռեմ»,- ավելացրել է Գալուստյանը։