Կարգին սերիալի Վարդանը և Միշոն կատարում են վերջինիս ՛՛Հաճելիա՛՛ երգը:

Քիչ առաջ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում տեղադրեց մի տեսանյութ, որում Կարգին սերիալի նրա կերպարը՝ Վարդանը և Միշոն կատարում են Միշոյի ՛՛Հաճելիա՛՛ երգից մի հատված:

Ինչպես ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Հայկը. ՛՛Վարդանի սիրած արտահայտություններից մեկը ՛՛հաճելիա՛՛-ն է, որը նա հաճախ է կրկնում , իսկ Միշոն էլ ունի այդպիսի երգ, Վարդանը երազում տեսնում է, որ ինքն ու Միշոն միասին կատարում են այդ երգը՛՛: (հավանաբար այդ հատվածն ամբողջությամբ կարող ենք տեսնել Կարգին սերիալի առաջիկա սերիաներից մեկում,-հեղ)

Իսկ ArmStar.am-ի այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ շուտով այս դուետի կատարմամբ երգի նոր տեսահոլովակ նկարահանվի, Հայկ Մարությանը պատասխանեց կարճ և խոստումնալից. ՛՛Հնարավոր է՛՛ :)

Դե ինչ, ArmStar.am-ն առաջարկում է այս պահին վայելել տեսանյութը և սպասել դեպքերի հետագա զարգացմանը:

Տեսանյութը` այստեղ: