Հայտնի երգչուհի Բեյոնսեն առաջարկում է դառնալ իր թիմի անդամը և աշխատել իր հանդերձարանում՝ վճարելով դրա համար 25 հազ. դոլար, գրում է tert.am-ը` հղում տալով loveradio.ru-ին։

Հաստիքը երգչուհին և նրա մայրը վաճառքի են հանել բարեգործական աճուրդում։ Նա, ով ձեռք կբերի այն, ոչ միայն կաշխատի հանդերձարանում Թինա Նոուլզի հետ Mrs. Carter Show շրջագայության ընթացքում, այլև կմասնակցի երգչուհու հետ ֆոտոսեսիային, ինչպես նաև կստանա VIP տեղեր հուլիսի 1-ին կայանալիք համերգի ժամանակ։

Աճուրդի ավարտին մնացել է ընդամենը 6 օր։