Բրիտանացի Ջեյմս Քինգստոնը բարձրացել է շինարարական հսկայական կռունկի վրա և զարմանահրաշ լուսանկարներ արել: Կրծքավանդակին ամրացված տեսախցիկը պատկերել է, թե ինչպես է երիտասարդը բարձրանում նեղ պողպատե հեծանների վրայով և մեկ ձեռքով կախված մնում՝ առանց ապահովագրող լարերի, գրում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին:
Տեսանյութը հրապարակվել է The Daily News պարբերականում: Բրիտանացին հայտնել է, որ ընտրել է կռունկի գագաթից լուսանկարներ անելու միջոցը հենց դրա բարձրության համար:
Կռունկի բարձրությունը նա հաղթահարել է 20 րոպեում: