Գիտնականնները պնդում են, որ շաբաթական մեկ սալիկ շոկոլադ ուտելը երկարացնում է մարդու կյանքը 1 տարով: Ըստ հետազոտողների' շոկոլադի հանդեպ ունեցած սերը կարող է պատմել մադու բնավորության մասին: Դա կախված է նրանից, թե ինչ տեսակի շոկոլադ եք դուք նախընտրում:
Կաթնային շոկոլադ նախընտրողները ուժեղ բնավորություն և կամքի մեծ ուժ ունեցող մարդիկ են: Այդ բնավորությունը կարող է անհանգստացնել և նույնիսկ վախեցնել ձեր զուգընկերոջը,սակայն լավ ճանաչելով ձեզ նրանք չեն կարող կանգնել ձեր հմայքի առաջ:
Սպիտակ շոկոլադի սիրահարները ավելի ռոմանտիկ են, երազում են իդեալական կյանքի, հանգիստ ընտանիքի և երջանիկ ամուսնության մասին: Տղամարդիկ հաճախ են նախընտրում նման կանանց:
Սև շոկոլադ նախընտրողները սիրում են արկածներ և խենթություններ: Նրանց գործողությունները դժվար է կանխագուշակել: Այդ գործողությունները կարող են զարմացնել հակառակ սեռին , սակայն հենց դրա համար էլ նրանք սիրում են ձեզ: