Ճապոնացի նկարիչ Կումի Յամաշիտան ապրում և աշխատում է Նյու Յորքում։ Նա հասարակ ձևերից և օբյեկտներից ստեղծում է աշխատանքներ, որոնք ճիշտ լուսավորման դեպքում վերարտադրում են ամենաանհավանական ստվերներ։
Օգտագործելով պրոյեկտորի լույսի մեկ աղբյուրը, որն ուղղորդվում է հատուկ պատրաստված նյութին, պատերին ստացվում է մարդկանց ուրվագծեր և դեմքեր։ Ստվերն ստանալու նյութի ընտրությունը բազմազան է․ ծավալուն թվերից և տառերից սկսած, մինչև համապատասխանորեն "ճմրթված" թղթե անձեռնոցիկներ։ Նկարիչն իր աշխատանքների խմբաքանակն անվանել է "Լույս և Ստվեր"։