Իսպանիայի Կորդոբա քաղաքում կա մի շատ հետաքրքիր սովորույթ. յուրաքանչյուր տարի քաղաքը «ողողվում» է հազարավոր ծաղիկներով և բույսերով: Սկսվում է Ծաղիկների փառատոնը:
Այս հիանալի տոնի առաջացման պատճառը տեղի կլիման է: Դեռևս Կորդոբան հիմնադրած հին հռոմեացիները հարմարեցրել էին տները շոգ և չոր կլիմայական պայմաններին' ստեղծելով ներքին բակեր: Որպեսզի թարմության և զովության զգացում առաջանա' բակերը սկսում են զարդարել բուսականությամբ:
1932 թ. ծնվում է այս գեղեցիկ ավանդույթը' զարդարել բակերը թարմ ծաղիկներով' ցուցադրելով այգեգործության և ֆլորիստիկայի հրաշքները:
Խիստ ժյուրին գնահատում է բակերը մի քանի չափանիշներով. հաշվի են առնվում'
ծաղիկների բազմազանությունը,
կոմպոզիցիան,
էսթետիկ տեսքը,
տարածքի հագեցվածությունը:
Հաղթողը ստանում է հեղինակավոր տարբերակիչ նշան' "Patios y Cruces" և խոշոր դրամական մրցանակ: