Նյու Յորքի (ԱՄՆ) կենտրոնում գտնվող պետական հոգեբուժական կլինիկան eBay-ում վաճառքի է հանել իր դիահերձարանի սառնարանը, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Вести-ին։
Բժիշկների խոսքով՝ նմուշն «ունի կոսմետիկ վերանորոգման հետքեր», սակայն գտնվում է աշխատանքային վիճակում։ Սառնարանի առավելությունն է նաև նրա չափը. 2.5 մ բարձրությամբ և 180 սմ լայնությամբ սառնարանում կարող է 4 դիակ տեղավորվել։
Նմուշի նախնական գինն ընդամենը 10 դոլար էր, սակայն 4 օրում այն հասել է մինչև 1.000 դոլարի։ Դիահերձարանի իրերի վաճառքն իրականացվում է ծրագրի շրջանակում, որի օգնությամբ ԱՄՆ-ի կառավարությունն ազատվում է անպիտան իրերից։
Նախագծի կազմակերպիչներից մեկը նշել է, որ նախկինում դիահերձարանի սառնարանները երբեք չեն վաճառվել աճուրդում։