«Կոլումբիայում անցկացվել է ամենամյա Tomatina փառատոնը, որի առանցքային միջոցառումը զանգվածային «փոխհրաձգությունն» է լոլիկներով: «Մարտադաշտում» օգտագործվել է ավելի քան 15 տոննա հասուն պոմիդոր, ինչի արդյունքում «ռազմիկների» հագուստները և մազերը ներկվել են կարմիրով»- գրում է tert.am-ը:
Ամենամյա այս տոնակատարությանը մեծ հաճույքով մասնակցում են թե մեծերը, թե երեխաները, և բացի «լոլիկային» եռօրյա հրաձգությունից կազմակերպվում են տարբեր մրցույթներ և ելույթներ:
Այսօրինակ միջոցառում կազմակերպվում է նաև Իսպանիայում: