Ամերիկյան Arm Holdings ընկերությունն իր ուժերն է միավորել հոլիվուդյան ընկերությունների հետ հեղինակային իրավունքի խախտման դեմ մղվող պայքարի շրջանակներում, գրում է tert.am-ը` հղում տալով Газета-ին, որն էլ իր հերթին հղում է ավել The Financial Times-ին։
Այդ նպատակով նոր սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների մեջ հատուկ Mali-V500 չիպ կտեղադրվի, որը կպաշտպանի HD վիդեոն ապօրինի արտատպումից։ Հարկ է նշել, որ չիպը գործում է TrustZone համակարգի հիման վրա։
Arm Holdings-ի նախագահ Կիրս Պորտհաուսն այս կապակցությամբ նշել է, որ հոլիվուդյան կինոստուդիաներն ու նրանց արտադրանքը տարածողները, ինչպես, օրինակ, Netflix-ը, ցանկանում են, որպեսզի իրենց նյութերը պաշտպանված լինեն ոչ միայն թվային իրավունքներով, այլ նաև բուն սարքավորումների միջոցով։