Վաղուց արդեն ապացուցված է, որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են նյարդայնանում, քանի որ նրանց ուղեղն ավելի արագ ու նրբորեն է ընկալում շրջապատի ազդակները:
Այժմ պարզվում է նաև, որ ոչ բոլոր կանայք են հավասարապես հակված սթրես տանելու: Առանձնացնենք կանանց այն 4 տիպը, որոնց ավելի բնորոշ է դեպրեսիվ վիճակն ու նյարդայնությունը:
1. Կին, ով պատասխանատու է ամեն ինչի համար: Այսպիսիք առաջնորդվում են «Երբեք չեմ վերցնի ուրիշից և ուզածիս ինքս կհասնեմ» սկզբունքով: Նրանք աշխատում են օրնիբուն ու հաճախ ուղղակի սպառվում են: Եթե գտաք Ձեզ այս նկարագրությունում, ուրեմն սկսեք փոխել Ձեզ հենց հիմա: Վերցրեք մի թերթ և գրեք Ձեր 100 կարիքները' սկսելով «Ես ուզում եմ, որ…» բառերով: Հետո պատկերացրեք, որ Ձեր կարիքների մի մասը կարող է հոգալ ուրիշ մեկը և ոչ թե դուք: Մտածեք' ինչ կլինի, եթե այդ մեկը որևէ սխալ թույլ տա, կշռադատեք հետևանքների մասին: Եթե գաք եզրակացության, որ ոչ մի մահացու բան չի լինի, եթե Ձեր գործերի մի մասը վստահեք ուրիշներին, ապա «փրկված եք», իսկ եթե ավելի համոզվեք, որ ողջ երկրագունդը Ձեր ջանքերով պիտի պտտվի, ապա հիշեք, որ եսակենտրոնությունը մեծ հաշվով մեղք է:
2. Պերֆեկցիոնիստ կին: Այսպիսիք առաջնորդվում են «Հասնել աստղերին, չկա կատարելագործման վերջը» սկզբունքով: Սիրում են, երբ ամեն ինչ իդեալական է, կանոնակարգված և սթրեսի մեջ են ընկնում ամեն անգամ' տեսնելով, որ այնուամենայնիվ մարդիկ ու աշխարհը թերի են: Եթե հենց այսպիսին եք, ուրեմն պարզապես սովորեք երբեմն ինքներդ Ձեզ սխալվելու ու թերանալու շանս տալ: Եթե անցնեք այս էտապը, սկսեք սովորել այդ շանսը տալ նաև շրջապատիններին: Հապա մի փորձեք լուսամուտից նայել երեխաների խաղերին, որոնք քաոսային են ու հեռու իդեալից, բայց այնքան զվարճալի բան ունեն իրենց մեջ:
3. «Օգնական» կին: Նա ուզում է հասցնել ամեն ինչ, հաճախ տալիս է այնքան խոստում, որ հստակորեն չի կարողանա իրականացնել: Ունի օգնելու չափազանց մեծ պահանջ և չի կարողանում խոսել իր «ես»-ի տեսանկյունից, չի կարողանում անգամ ձևակերպել սեփական կարծիքը: Եթե դուք հենց այսպիսին եք, ուրեմն սովորեք «ոչ» ասել ու շարադրել Ձեր կարծիքը: Իհարկե, դժվար է միանգամից փոխվել: Եթե «ոչ» ասելը սկզբի համար շատ է, քանի որ նախկինում գլխով դրական նշան եք արել, անգամ եթե Ձեզ խնդրել են աստղեր իջեցնել երկնքից, ապա սկսեք կիսամերժումներից: Որևէ խնդրանքի դեպքում պատասխանեք, որ կմտածեք' կկարողանաք անել, թե' ոչ: Առանձնացրեք Ձեզ համար շահույթն ու կորուստը յուրաքանչյուր գործում: Եթե Ձեզ խնդրում են մի բանի մասին, որ վնասում է Ձեր շահերին ու անշահութաբեր է, մի համաձայնեք օգնել:
4. «Իդեալական կին»' նույն ինքը «Տերմինատոր»: Այսպիսի կինը «Մեկը' բոլորին» սկզբունքն է կյանքում կիրառում: Նա ուզում է լինել իդեալական, կին, մայր, բիզնես լեդի: Նրան հաճախ օգտագործում են, և նա գիտի այդ մասին, բայց լռում է իմիջը չփչացնելու համար: Այսպիսի կանայք հաճախ շուտ են ծերանում: Զգացիք Ձեզ վտանգավոր այս խմբու՞մ, ուրեմն հենց հիմա փոխեք Ձեր աշխարհայացքը և ուղղորդիչ դարձրեք «Արա կեսը» խոսքը: