Թուրինի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի փոքրիկ հիվանդները հատուկ մարզաշապիկներ են կրում, որոնց օգնությամբ բժիշկները վերահսկում են սրտի աշխատանքը:
Նոր տեխնոլոգիաների ներմուծման շնորհիվ երեխան այլեւս ստիպված չէ մշտապես հիվանդասենյակում մնալու, բժիշկները հեռակա կարգով կարող են իմանալ մարմնի ջերմաստիճանի, շնչառության հաճախականության, սրտի աշխատանքի եւ այլ տվյալներ, հայտնում է News.am-ը:
Ներկայումս բժիշկները ներքին սարքերով հագեցած միայն երկու այդպիսի մարզաշապիկ ունեն, սակայն ապագայում շապիկների թիվը մտադիր են հասցնել մինչեւ 150-ի: Հատկանշական է, որ "սրտաբանական" շապիկները գրեթե ոչնչով չեն տարբերվում սովորականներից, դրանք եւս կարելի է լվանալ եւ օգտագործել առանց սահմանափակումների: