Չեխիայում առաջին անգամ կինը լույս աշխարհ է բերել միանգամից 5 երեխայի. դա տեղի է ունեցել այսօր, Պրահայի կլինիկաներից մեկում, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Взгляд-ին։

Այն մասին, որ 23-ամյա Ալեքսանդրան լույս աշխարհ կբերի 5-յակի, մանկաբարձներն իմացել են մոտ 1.5 ամիս առաջ, և այդ ողջ ժամանակահատվածում նա գտնվել է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։

Ծննդաբերությունը նորմալ է ընթացել։ Մայրն ու նորածիններն իրենց լավ են զգում։ Բազմազավակ մայրիկն ասել է, որ ամենից շատ եղբայրներին ու քույրիկներին է սպասում իր 3-ամյա որդին, որն արդեն զանգահարել է իրեն ու հարցրել, թե երբ նա կարող է խաղալ փոքրիկների հետ։