Երեխաների պաշտպանության միջազգային օրը' hունիսի 1-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը քանդակների պարտեզում կկազմակերպի մի շարք միջոցառումներ: Արվեստի կենտրոնի ֆեյսբուքյան էջի համաձայն' նախորդ տարիներին այս միջոցառումը ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների՝ Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների և մանկատան սաների:
Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, որոնք կներառեն տիկնիկային թատրոնի ցուցադրություն, զվարճալի խաղավար ծաղրածուներ և հեքիաթների սիրված հերոսներ:
Միջոցառումների համերգային հատվածը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մի շարք մանկական երաժշտական խմբեր ելույթ կունենան «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Համերգային ծրագիրը ժամը 21:00-ին կամփոփվի «Դորիանս» ռոք խմբի հրաշալի համերգով: Երեկոն կավարտվի Երևանի գիշերային երկնքում լուսավառվող հրավառությամբ: