Նրանցից ազատվելու համար անհրաժեշտ է նախ լավ լվանալ խոհանոցի բոլոր պահարանները և լավ չորացնել: Բոլոր չոր մթերքմերը փաթեթավորել պոլիէթիլենային տոպրակների մեջ, որպիսի ոչ մի հոտ չլինի:
Դուրս հանենք խավարասերներին.
Չնայած խավարասերի կյանքը կարճ է (մոտավորապես 7 ամիս), այնուամենայնիվ նրան հաջողվում է այդ ժամանակահատվածում մեծ հոգս պատճառել ձեզ: խավարասերները մեծ սերունդ են տալիս, որոնք անմիջապես չեն հայտնվում, այլ որոշ ժամանակ անց: Դրանցից ազատվելը բարդ է, սակայն հնարավոր:
Պայքարը սկսելիս պետք է հայտնաբերել նրանց բնակատեղին: Սեղանին սննդի կտորներ մի թողեք, աղբամանը և ծորակը ամուր փակեք: Խավարասերների համար պատրասեք անուշեղեն. երկու եփված ձվի դեղնուցին խառնել մել թեյի գդալ բորաթթու, փոքրիկ կլորիկներ պտրաստել և դնել նրանց կուտակման վայրերում: Շատ հաճախ խավարասերները բնակություն են հաստատում սառնարանի մոտ: Նման դեպքում անհրաժեշտ է լվանալ սառնարանը և բորի մազ քսել: Պահարաններն ու հատակը մշակել բորաթթվի լուծույթով:
Կարելի է օգտագործել նաև գելեր. այն 10 սմ հեռավորությամբ կաթեցնել շրիշակի (պլենդուզ) երկայնքով: 7-8 օր հետո խավարասերները կանհայտանան: Շատ արդյունավետ են «Գլոբոլ», «Ռապտոր», «Կիլլեր», «Լիկվիդատոր», «Դոխլոկս» գելերը:
Ազատվեք փայտոջիլներից.
«Տնային կենդանու» այս տեսակը սովորաբար բնակություն է հաստատում բնակարաններում, ապրում է հին կահույքի մեջ և գրքերում: Նրանք ապրում են մինչև 2,5 տարի, և նրանց կարելի է հանդիպել միայն գիշերը: Փայտոջիլները ձգտում են գտնվել այնտեղ, որտեղ մարդիկ են: Նրանք սնվում են արյունով և նրանց կծելուց հետո քոր է առաջանում:
Դրանցից կարելի է ազատվել օճառի լուծույթի և եռման ջրի միջոցով:Նրանց բունը լցրեք եռացրած ջուր, տեղանքը և շուրջը մշակեք օճառի լուծույթով: Երկու ամսվա ընթացքում, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ անհրաժեշտ է այդ պրոցեդուրան կրկնել:
Մանրակրկիտ և մշտապես զննեք սպիտակեղենը և կահույքը: Վարակված իրերը եռացրեք, հավաքատեղին լվացեք եռման ջրով, բարձերը, ծածկոցները և գրքերը չորացրեք արևի տակ:
Շեկ մրջյունների ոչնչացումը.
Եվս մեկ լուրջ խնդիր: Նրանք կարող են հայտնվել ամենուր: Դրանք կարող են ձեզ մոտ գալ հարևանների մոտից՝ խողովակների միջոցով: Բնակություն են հաստատում հիմնականում տաք վայրերում:Առաջին հերթին ամհրաժեշտ է գտնել արգանդը: Եթե դուք ոչնչացնեք այն, ժամանակի հետ կհեռանան նաև մնացած մրջյունները: Ուշադիր եղեք նրանց հավաքատեղին, հնարավոր է հենց այդտեղ է արգանդը: Հավաքատեղին մշակեք բորաթթվով, նավթով: Շեկ մրջյունները կտրուկ հոտեր տանել չեն կարողանում, շրիշակը (պլենդուզ) շփեք մաղադանոսով, մեխակով, անանուխով: Նրանց համար անուշեղեն պատրաստեք. մեկ ճաշի գդալ մսի խճողակը խառնել բորակի հետ: Գիշերը նրանք ամպայման կհամտեսեն ձեր հյուրասիրությունը, կտանեն իրենց բունը և հնարավոր է ընդմիշտ հեռանան ձեր բնակարանից:
Եթե այս միջոցները չեն օգնում ազատվել նրանցից, ապա դինել սանիտարահամաճարակային ծառայություն: