Ըստ հետազոտողների՝ մեկ բաժակ երիցուկի թեյը կօգնի կանխարգելել կրծքի քաղցկեղը: Թեյը պարունակում է հատուկ քիմիական նյութ՝ ապիգենին, որն արգելափակում է քաղցկեղային բջիջների բազմացումը: Ավելին, այդ նյութը քաղցկեղային բջիջները դարձնում է ավելի զգայուն քաղցկեղի դեմ դեղորայքային թերապիայի նկատմամբ:

Երիցուկով, մաղադանոսով և նեխուրով թուրմը ապիգենինի ամենատարածված աղբյուրներից է, սակայն ապիգենին կարելի է գտնել նաև միջերկրածովյան սննդակարգում հանդիպող շատ մրգերում ու բանջարեղեններում:

Ապիգենինն ունի հակաբորբոքային հատկություն, այն նաև սննդարար նյութերի "ղեկավարն" է, որոնք անմիջականորեն ազդում են քաղցկեղային բջիջների վրա: Այս գործառույթը սպիտակուցներին թույլ է տալիս շտկել գենետիկ ինֆորմացիա կրող ՌՆԹ մոլեկուլների խանգարումները, ինչը հանդիպում է քաղցկեղի առաջացման 80% դեպքերում:

Այնպես որ, որ մեր առողջությունն անմիջականորեն կապված է սննդի միջոցով մեր օրգանիզմ ներթափանցող սննդարար նյութերից, որոնք դրական ազդեցություն ունեն շատ սպիտակուցների վրա: