Մնացել են հաշված օրեր, որպեսզի Պենելոպա Կրուզը Խավիեր Բարդմենին պարգեւի երկրորդ փոքրիկին: Աստղային մայրիկը չի էլ փորձում խուսափել պապարացիներից եւ ազատ շրջում է Մադրիդի փողոցներում:
Ուստի կարելի է օգտվել առիթից՝ հիանալու նրա ամբողջ հմայքով եւ գեղեցկությամբ. այն օրից, ինչ նա հայտնել էր հղիության մասին, անհետացել էր բոլորի տեսադաշտից: Պետք է նշել՝ Պենելոպայի տեսքը հիասքանչ է: Հուսանք՝ ծննդաբերությունից հետո նա երկար չի մնա արձակուրդում եւ հանդես կգա նոր դերերով: