55 ամյա հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունը զարմացրել է հասարակությանն իր անհրապույր տեսքով:Կաննում, երեկույթից հետո պապարացցիներին հաջողվել է լուսանկարել սեքս խորհրդանիշ համարվող դերասանուհուն, ում, նայելով լուսանկարներին, դժվար է ճանաչել:

«Հիմնական բնազդ» ֆիլմի աստղը եղել է առանց դիմահարդարման և իրեն թույլ է տվել լիովին հանգստանալ Ռոբերտո Կավալիի զբոսանավում:

Շերոն Սթոունը մշտապես փայլում է կարմիր գորգի վրա, նրա կազմվածքին «նախանձում են» անգամ 30 ամյա աղջիկները, սակայն ինչպես երևում է' տարիքն ասում է իրենը:

Լուսանկարները՝ այստեղ: