«Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած Կաննի 66-րդ կինոփառատոնը ոչ միայն կինոոլորտի ամենաթարմ նորություններին ծանոթանալու լավ առիթ է, այլև աշխարհահռչակ աստղերի հագուկապը, սանրվածքն ու դիմահարդարումը գնահատելու հնարավորություն»-գրում է tert.am-ը։
LuxPlanet կայքը գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով անդրադարձել է աստղերի ամենաստացված սանրվածքներին, որոնց նայելիս կարելի է հասկանալ, թե որոնք են այս տարվա նորաձև միտումները։
2013թ. Կաննի կինոփառատոնում գեղեցկության նորաձև միտումներից մեկը մի կողմ տված ալիքաձև սանրվածքն էր, որը նախընտրել էին Լան Դել Ռեյը, Կառա Դելևինն ու Ջեսիկա Չեսթեյնը։ Բացի այդ, շատ նորաձև են եղել բարձր, սակայն քեժուալ (առօրյա) ոճով արված սանրվածքները, բարձր հավաքած մազերը և, իհարկե, հյուսիկները։