Շարունակում ենք մեր՝ աշխարհում ամենամեծ ազդեցությունն ունեցող կանանց մասին շարքը: Մեր նախորդ հոդվածում պատմեցինք Անգելա Մերկելի մասին, իսկ երկրորդ տեղում է Դիլմա Ռուսսեֆը:
Տարիքը՝ 65
Երկիրը՝ Բրազիլիա
Պաշտոնը՝ Բրազիլիայի նախագահ
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը զբաղեցնում է Forbes-ի ցուցակում երկրորդ տեղը ու համարվում է աշխարհում մեծ ու կարևոր դեր խաղացող կանանցից մեկը: Նա առաջին անգամ է զբաղեցնում նախագահի պաշտոնը ու բավականին լավ է ղեկավարում աշխարհում 7-րդ էկոնոմիկան ունեցող երկիրը (Բրազիլիայի ՀՄԱ-ն $2,4 տրիլիոն է):
Ռուսսեֆի գլխավոր նպատակը երկրի տնտեսական աճն արագացնելն ու ձեռնարկատիրական գործունեությունը խթանելն է:
Ի դեպ, ինչ վերաբերվում է Ռուսսեֆի անձնական կյանքին, հայտնի է, որ նա ամուսնալուծված է ու ունի մեկ երեխա: