Մահը մեր աշխարհի ևս մեկ, դեռ ամբողջովին չբացահայտված, գաղտնիքներից մեկն է:

Չնայած վառ լույսի և այլնի մասին պատմություններին, որ տեսնել են կլինիկական մահ տարած որոշ մարդիկ, այնուամենայնիվ, դեռ ոչ ոք վստահորեն չի կարողանում ասել, թե ինչ է տեղի ունենում մահից հետո, երբ մեր մարմինը դադարում է գործել: Գիտնականները փորձում են դա բացահայտել, սակայն պատասխանների փոխարեն ստանում են միայն նոր հարցեր:
Առաջին բարդ խնդիրը հանդիսանում է կլինիկական մահը: Մեծ քանակությամբ մարդիկ են պատմում այն մասին, որ տեսել են սպիտակ լույս, լսել ինչ-որ երաժշտություն, թռչել օդում, զգացել' ինչպես են առանձնանում իրենց մարմնից և այլն: Նմանատիպ փորձը չի կարելի անվանել հալյուցինացիա, թեկուզ հենց այն պատճառով, որ այդ ամենը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղեղը և սիրտը դադարել են աշխատել:
Մահվան առեղծվածը նույնպես կարելի է դասել այն ամենի շարքում, ինչը դեռ ունի ուսումնասիրությունների և բացահայտումների կարիք: