Յուրաքանչյուր գիշեր երկրագնդի գրեթե բոլոր մարդիկ սովորել են քնել և երազներ տեսնել:
Դրա պատճառը հետազոտողները վերջնականապես բացատրել դժվարանում են: Թեորիաներ, իհարկե, կան: Ըստ դրանցիցի մեկի, մենք երազներ ենք տեսնում, որպեսզի կարգի բերենք մեր ուղեղում առկա ինֆորմացիան և, որպեսզի ազատվենք սթրեսից:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երազը կարող է օգտագործվել որպես ուղեցույց, որը ցույց է տալիս մեզ, թե ինչ տեղի կունենա մեր մարմնի հետ ապագայում: Օրինակ' երազների միջոցով կարելի է իմանալ' ռիսկ կա՞ այնպիսի հիվանդություն ունենալ, ինչպին է Պարկինսոնի հիվանդությունը:
Ավելի հետաքրքիր կարող է թվալ Նյու Մեքսիկոյի գիտնականների հետազոտությունների արդյունքները: Պարզվում է, մարդիկ կարող են մանիպուլյացիաներ անել իրենց սարսափների հետ' դրանցում իրադարձությունների զարգացումն իրենց ձեռքը վերցնելով և այդպես բուժվել դեպրեսիայից:
Եթե մենք, վերջապես, հաստատ իմանանք' ինչո՞ւ ենք երազներ տեսնում, կարող ենք անել հսկայական քանակությամբ բացահայտումներ: Առայժմ մենք մի փոքր հեռու ենք ճշմարտությունից: Ահա արդեն միլիոնավոր տարիներ շարունակ մենք մեր կյանքի մեկ երրորդն անց ենք կացնում քնած վիճակում' անընդհատ երազներ տեսնելով, բայց դեռևս չգիտենք' ինչու: